Լրահոս

16.03.2011 17:33


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1  դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 53 դեպքից բացահայտվել է 45-ը, գողության 138 դեպքից՝ 99-ը, իսկ արձանագրված խարդախության` 34, ավազակային հարձակման` 2, յուրացման կամ վատնման` 11 և խուլիգանության 4  դեպքերն էլ բացահայտվել են:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 7,    խարդախության` 1  և գողության 13  դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար. 5 մարդ զոհվել է, 56-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը