Քաղաքական

02.04.2020 15:47

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնող 5 վարակակիր ունենք․ բժիշկները բոլորի կյանքի համար պայքարում են»․ Արսեն Թորոսյան

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնող 5 վարակակիր ունենք․ բժիշկները բոլորի կյանքի համար պայքարում են»․ Արսեն Թորոսյան

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնող 5 վարակակիր ունենք, 5-ն էլ արհեստական շնչառական սարքավորմանն են միացված։ 4-ը մեր տարեց սերնդի քաղաքացիներ են, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, միայն մեկն է երիտասարդ, բայց նրա հիվանդությունների շրջանակը պարզման ընթացքում է, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները բոլորի կյանքի համար պայքարում են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կա արհեստական շնչառության մոբիլիզացված 55 սարք, որոնք ուրիշ դեպքերի համար չեն օգտագործվում․

«Դրանցից 5-ն է այս պահին զբաղված։ Բայց սարքերի թիվը կմեծանա հատկապես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ներգրավումով, որտեղ մենք ունենք ևս 20 սարք։ Ինչպես նաև՝ հատուկ չվերթով Չինաստանից եկող սարքերի թիվ ունենք՝ մոտ 100՝ մի տեսակի, և եղավ արդեն մոտ 170 սարք, և ևս 5, թե 6 էլի նույն ինքնաթիռով՝ մեկ այլ մոդելի։ Եվս 50 սարք արդեն պատվիրել ենք, որոնց կեսը կլինի ապրիլի կեսին, մյուս կեսը՝ մայիսի կեսին, ու այդպես շարունակ ձեռքբերում ենք։ Սակայն ամեն ինչ անում ենք և հուսով ենք, որ դրանց կարիքը չպետք է առաջանա մեր բոլորի ջանքերի շնորհիվ»։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։