ՀՅԴ երիտասարդներն իրենց նամակը ՌԴ դեսպանատանն են փոխանցել դագաղով
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարեկամության պայմանագրի 90-ամյակի կապակցությամբ այսօր բողոքի ցույց են կազմակերպել ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մոտ, և ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը հրաժարվել էր ցուցարարների նամակը վերցնել։
ՌԴ դեսպանատան կողմից նամակը վերցնելու լիազորությամբ օժտված ներկայացուցիչը «7օր»–ին ասել է, թե իրեն խնդրել են ցուցարարներին փոխանցել, որ իրենք չեն իջնելու և նամակը չեն վերցնելու, ինչպես նաև չեն ընդունելու ՀՅԴ ներկայացուցիչներին։
Ինչպես ավելի վաղ էին տեղեկացրել, ՀՅԴ ներկայացուցիչները խոստացել էին նամակը դեսպանատուն հանձնել համարժեք պատասխանով։
Քիչ առաջ նամակը ՌԴ դեսպանատանը հանձնվեց փոքրիկ դագաղով, որի վրա գրված էր. «Ռուսաստանի դեսպանատան փոստարկղ՝ ռուս–թուրքական պայմանագրի համար»։
Այժմ ցուցարարները շարժվում են դեպի Սողոմոն Թեհլերյանի կիսանդրին։

7or.am