Աշխարհ

02.04.2020 18:53


Կորոնավիրուսի հետևանքով Թուրքիայում կտրուկ ավելացել է ինտերնետի սպառումը. ermenihaber

Կորոնավիրուսի հետևանքով Թուրքիայում կտրուկ ավելացել է ինտերնետի սպառումը. ermenihaber

Թուրքիայում մարտի 11-ից սկսած, երբ հայտարարվեց երկրում կորոնավիրուսի դեպքերի մասին, կտրուկ ավելացել են ինտերնետի սպառման ծավալները: Ընդ որում ավելացել է թե՛ շարժական և թե՛ ֆիքսված ինտերնետի սպառումը, վերջինս՝ զգալիորեն ավելի շատ:

Ըստ թուրքական խոշորագույն կապի օպերատորներից մեկի՝ «Vodafone Türkiye»-ի հրապարակած տվյալների՝ վերջին 3 շաբաթվա ընթացքում շարժական ինտերնետի սպառման ծավալները մեծացել են 13, իսկ ֆիքսվածինը՝ 21 տոկոսով:

Նշվում է, որ ծավալների ընդհանուր ավելացումը կապված է մարդկանց ինքնամեկուսացման հետ, իսկ ֆիսված ինտերնետի ծավալների ավելի մեծ չափով ավելացումը կապված է բնակչության՝ տանից աշխատելու ու հեռավար ուսուցման հետ:

Կապի օպերատորի ներկայացուցիչը նշել է, որ աճող ծանրաբեռնվածության պայմաններում խափանումներից խուսափելու համար սկսել են հզորացնել իրենց ենթակառուցվածքները:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը