Ուիմբլդոնը պաշտոնապես չեղարկվեց 1945 թվականից ի վեր առաջին անգամ
Թենիսի «Մեծ սաղավարտ» տարվա 4 մրցաշարերից հերթականը` Ուիմբլդոնը, պաշտոնապես չեղարկվեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Մրցաշարի չեղարկումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Ըստ նախնական ծրագրի, այն պետք է մեկնարկեր հունիսի 28-ին և եզրափակվեր հուլիսի 11-ին:
Բոլոր այն երկրպագուները, ովքեր արդեն իսկ ձեռք են բերել տոմսեր, կստանան փոխհատուցում:
Ավելի վաղ չեղարկվել էին մի շարք միջազգային մրցաշարեր` ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, ամառային Օլիմպիական խաղերը: