«Վախենում եմ եղբորս համար». Նյու Յորքի նահանգապետը հայտնել է եղբոր մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին. CNN
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտնել է, որ «վախենում» է իր եղբոր՝ CNN-ի լրագրող և հաղորդավար Քրիս Կումոյի համար, որի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել:
«Ես մտահոգված եմ և վախենում եմ եղբորս համար, քանի որ ոչինչ չեմ կարող անել»,- հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ասել է նահանգապետը՝ հավելելով, որ իր եղբայրն ինքնամեկուսացել է տանը:
Նահանգի ղեկավարը հայտնել է, որ Նյու Յորք քաղաքում կփակվեն բոլոր խաղահրապարակները:
Կուոմոն կանխատեսել է, որ Նյու Յորքը կորոնավիրուսով վարակման դեպքերի գագաթնակետին կհասնի ապրիլի վերջին:
Նրա խոսքով՝ նահանգում առնվազն 1941 մարդ է մահացել կորոնավիրուսից, վարակվել է 83 712 մարդ:

Աղբյուրը՝ Tert.am