«Մենք պարզապես լսեցինք առողջապահության ոլորտի պրոֆեսիոնալներին». Վրաստանի վարչապետը՝ համավարակի դեմ պայքարի մասին
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի առաջին փուլում իրենք լսել են առողջապահության ոլորտի պրոֆեսիոնալների` մասնավորապես առողջապահության նախարարի և նախարարության աշխատակիցների, հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնների աշխատակիցների կարծիքներն ու խորհուրդները և եկել են եզրակացության, որ ներկայիս իրավիճակում պայքարի ամենաարդյունավետ միջոցը տեղաշարժի սահմանափակումն ու սոցիալական հեռավորության պահպանումն է: Այս մասին գրում է pia.ge կայքը:
«Մենք ուղղակի լսեցինք առողջապահության ոլորտի պրոֆեսիոնալներին ամենաառաջին փուլում, լսեցինք Առողջապահության նախարարությանը, նախարարին, հիվանդությունների դեմ պայքարի կենտրոններին: Մենք հասկացանք, որ ամենաարդյունավետ մեթոդը տեղաշարժի սահմանափակումն ու սոցիալական հեռավորության պահպանումն է: Այդ իսկ պատճառով մենք առաջին պետություններից մեկն էինք, որ սահմանափակեց չվերթները նախ Չինաստանի, ապա` Իրանի և Իտալիայի հետ, մենք առաջին պետություններից մեկն էինք, որ դադարեցրեց կրթությունը դպրոցներում, և մենք առաջին պետություններից մեկն էինք, որ ջերմաչափ սարքեր տեղադրեց սահմաններին, ոչ միայն օդանավակայաններում, այլ նաև ցամաքային սահմաններին»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Գախարիան միևնույն ժամանակ նշել է, որ համավարակի դեմ պայքարում պատասխանատվությունը կիսելուն այլընտրանք չկա:
«Երբ մենք պարետային ժամեր ենք սահմանում և հստակ սահմանափակումներ ենք դնում, դա դեռևս չի երաշխավորում, որ մենք վաղը կորոնավիրուսի տարածման հարցում լուրջ թվեր չենք ունենա: Շատ կարևոր է, որ գործենք միասին ու միասին էլ պատասխանատվություն կրենք»,-ասել է Գախարիան:
Մարտի 31-ին Վրաստանի ամբողջ տարածքում պարետային ժամ էր հայտարարվել` կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: Վրաստանի երկու շրջաններում` Մառնեուլում և Բոլնիսում խիստ կարանտինային ռեժիմ է գործում:
Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 117 է, կարանտինի ռեժիմում է գտնվում 5783 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 301-ը: Վարակվածներից 23-ն արդեն առողջացել է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 936 170 դեպք, 47 249-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 578 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Աղբյուրը՝ tert.am