Աշխարհ

01.04.2020 17:45


Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Էշլի Քոուլը հարձակման է ենթարկվել դիմակներով անձանց կողմից

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Էշլի Քոուլը հարձակման է ենթարկվել դիմակներով անձանց կողմից

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Էշլի Քոուլը հարձակման է ենթարկվել դիմակներով անձանց կողմից: Այս մասին հայտնում է Daily mail-ը:

Նշվում է, որ հանցագործները 2020 թվականի հունվարի 21-ին ներխուժել են նախկին ֆուտբոլիստի տուն, նրան կապել են աթոռին և սպառնացել՝ իրենց հետ տանելով թանկարժեք զարդերը: Առայժմ հայտնի չէ Քոուլի կինն ու երեխաները տանն են եղել, թե ոչ:

Էշլի Քոուլը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2019 թվականին, 39 տարեկան հասակում: Ներկայումս նա ծավալում է մարզչական գործունեություն «Չելսիի» ակադեմիայում: Անգլիայի հավաքականի կազմում հանդես է եկել 2001-2014 թվականներին՝ անցկացնելով 107 հանդիպում: Նրա վերջին ակումբը եղել է «Դերբի Քաունտին»:

Աղբյուրը՝ proffootball.am

Այս խորագրի վերջին նյութերը