Նիդերլանդներում ձերբակալել են իր ընտանիքի 4 անդամի սպանության մեջ մեղադրվող թուրք տղամարդուն
Նիդերլանդներում իրավապահները ձերբակալել են ազգությամբ թուրք 33֊ամյա Օնուր Քանդեմիրին, որը կասկածվում էր իր երկու երեխաների, կնոջ և մոր սպանության մեջ։
Նրանց դիերը գտել էր Բրեդա քաղաքին հարակից Էթթեն-Լեուր ավանում բնակվող թուրք քաղաքացին, որը վերջիններիս բարեկամն է։
Ոստիկանությունը դեպքի առնչությամբ սոցցանցերի պաշտոնական էջերում գրավոր հաղորդագրություն է տարածել, ըստ որի, հետաքննության շրջանակում փորձում են գտնել կասկածյալ Քանդեմիրին, որն այդ ընտանիքի անդամ է հանդիսանում։
Նիդերլանդական թերթերը ոստիկանության պահանջով հրապարակել էին հանցագործի լուսանկարը և կոչ արել տեսնելու դեպքում կապ հաստատել ոստիկանության հետ։ Արդյունքում մի խանութի տեսախցիկներն արձանագրել էին հանցագործի դեմքը և կարճ ժամանակ անց ոստիկանության ստորաբաժանումները ձերբակալել են նրան։
Նշենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից Նիդեռլանդները հրաժարվել է «Հոլանդիա» անվանումից։

Աղբյուրը՝ ermenihaber.am