Վրաստանում 1,2 մլն ընտանիքի էլեկտրաէներգիայի վճարը պետությունը կփոխհատուցի
Վրաստանում կա 1 200 000 տնտեսություն, որոնք ամսական 200 կՎտ էլեկտրաէներգիայից պակաս են սպառում, ուստի պետությունը կվճարի նրանց մարտ, ապրիլ և մայիս ամիսների վճարները: Այս մասին ասել է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին:
Ըստ Ցքիտիշվիլիի, ջրի և աղբի վճարները նույնպես կմարվեն:
Պետությունը նաև կփոխհատուցի ամսական մինչև 200 մ/3 բնական գազ ծախսող ընտանիքների վճարները: Ըստ Ցքիտիշվիլիի, նման մոտ 671 000 ընտանիք կա:
Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել քաղաքացիների կոմունալ վճարումները մարել՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակից ելնելով:

Աղբյուրը՝ aliq.ge