Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 359-ի
Ադրբեջանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 61 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում անելով երկրի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբին:
Շտաբի տվյալներով՝ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 359-ի:
«Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում գտնվում է 328 մարդ, նրանցից 7-ը ծանր վիճակում են, 11-ի վիճակը միջին ծանրության է: Կարանտինում է գտնվում 4518 մարդ»,-տեղեկացրել է շտաբը:
Վերջին տվյալներով՝ Ադրբեջանում կորոնավիրուսից առողջացել է 26 մարդ, մահացել է 5-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 859 338 դեպք, 42 334-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 178 125 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Աղբյուրը՝ Tert.am