Քաղաքական

01.04.2020 13:25

Դատարանը վարույթ է ընդունել Արամ Օրբելյանն ընդդեմ Հանրային հեռուստաընկերության և ԱԱԾ-ի հայցադիմումը

Դատարանը վարույթ է ընդունել Արամ Օրբելյանն ընդդեմ Հանրային հեռուստաընկերության և ԱԱԾ-ի հայցադիմումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ-ի և Հանրային հեռուստաընկերության: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

«Փաստինֆո»-ն ավեի վաղ տեղեկացրել է, որ փետրվարի 29-ին Արամ Օրբելյանը դատարան է դիմել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և զրպարտությամբ պատճառված վնասը փախհատուցելու պահանջով։ Հայցադիմումը դատարան մուտք է եղել մարտի 3-ին և նույն օրը մակագրվել է դատավոր Նաիրա Ավետիսյանին, սակայն դատարանը մարտի 17-ին ետ է վերադրաձրել Օրբելյանի ներկայացրած առաջին հայցադիմումը՝ պատճառաբանելով որ հայցադիմումում բացակայել է Արամ Օրբելյանի ներկայացուցչի հասցեն, այսինքն՝ հայցադիմումը թերի է եղել: Մարտի 18-ին Արամ Օրբելյանը ներկայացրել է երկրորդ հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ-ի և Հանրային հեռուստաընկերության, որը կրկին մակագրվել է դատավոր Նաիրա Ավետիսյանին: Երկրորդ հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել:

Նշենք, որ հայցադիմումի պատճառը Հանրային ՀԸ եթերում հեռարձակված ռեպորտաժն է, որտեղ վկայակոչելով ԱԱԾ-ին՝ նշվել էր, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը մի քանի անգամ այցելել է Սահմանադրական դատարան եւ սա ներկայացվել որպես Հրայր Թովմասյանի քաղաքականացվածության, ոչ օբյեկտիվ լինելու ապացույց։ Արամ Օրբելյանը հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը դատարան ուղարկվելուց հետո ՍԴ-ում չի եղել։ Բացի այդ՝ դիմել էր ԱԱԾ՝ պահանջելով իրեն տրամադրել Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ռեպորտաժի նյութերը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։