Աշխարհ

01.04.2020 19:55


Ռուսաստանում հետաձգվել է զորակոչը

Ռուսաստանում հետաձգվել է զորակոչը

Նոր կորոնավիրուսի տարածման պատճառով Ռուսաստանում գարնանային զորակոչը հետաձգվել է ։ Այն պետք է մեկնարկեր ապրիլի 1-ին, սակայն նորակոչիկները Զինված ուժերը կհամալրեն մայիսի 20-ից ոչ շուտ։

Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ ԳՇ զորակոչային վարչության պետ գեներալ-գնդապետ Եվգենի Բուրդինսկին։ Փոխանցում է ՌԴ ՊՆ «Կռասնայա զվեզդա» թերթը։ Գարնանային զորակոչին Զինված ուժերը համալրելու էր 135 հազար նորակոչիկ։

«ՏԱՍՍ» գործակալությունն էլ հայտնում է, որ Սանկտ-Պետերբուրգում զինվորական կոմիսարիատը դադարեցրել է աշխատանքները։

Հարկ է նշել, որ դեռևս մարտի 20-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ զորակոչը չի հետաձգվելու, իսկ նորակոչիկները կմնան առանձնացած՝ մինչև նրանց մոտ չբացառվի վիրուսի առկայությունը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար գարնանային զորակոչը հետաձգվել է նաև Ադրբեջանում, Վրաստանում և Ուկրաինայում:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը