Այս նամակի վրա մի քանի անգամ հազացել եմ և չորս կողմը մաքրել լեզուս․ Գերմանիայում թուրք մի ընտանիքի «կորոնավիրուսով» նամակ են ուղարկել․ ermenihaber
Գերմանիայի Համբուրգ երկրամասում անհայտ անձինք սպառնալից նամակ են ուղարկել տեղաբնակ մի թուրք ընտանիքի։
Նշվում է, որ ծրարը գցել են 28-ամյա Օնդեր Քոջայի փոստարկղի մեջ, իսկ նամակի մեջ գրված է եղել, որ թղթի վրա կա կորոնավիրուս։
Թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Քոջան պատմել է, որ երբ փոստարկղից հանել և ընթերցել է նամակը և ապշել։
Նամակում մասնավորապես գրված է․
«Ձեզ անակնկալ ունեմ։ Ես վարակված եմ կորոնավիրուսով։ Այս նամակի վրա մի քանի անգամ հազացել եմ և չորս կողմը մաքրել եմ լեզուս։ Ես մենակ չեմ լքելու այս աշխարհը։ Իմ վերջին առաքելությունն է երեխաներիս և թոռներիս թողնել Գերմանիան առանց օտարների։ Մահացիր, դանդաղ մահացիր․ Գերմանիան թող մնա գերմանացիներին։ Ես ձեզ չարություն եմ մաղթում, հուսով եմ վիրուսը արագորեն կտարածվի ձեր ընտանիքում»։
Թուրք տղամարդն ասել է, որ ընթերցելուց անմիջապես հետո ձեռքերն ախտահանել է և դիմել ոստիկանություն։
Դեպքի մասին նա նաև հայտնել է Համբուրգի թուրքական հյուպատոսությանը։
Քոջան օգնության է դիմել Համբուրգի բժիշկներին։ Նրան բժիշկները հայտնել են, որ թղթից վարակի անցման հավանականությունը շատ ցածր է։ Չնայած այս ամենին՝ նա 1 շաբաթ աշխատանքի չի գնացել և մնացել է տանը։
Նշենք, որ թուրքական աղբյուրը պնդում է, որ այս նամակի հեղինակը կամ հեղինակները ռասիստ գերմանացիներն են։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ Գերմանիայում: Մարտ և փետրվար ամիսներին նույնպես 3 դեպք էր գրանցվել Գերմանիայի տարբեր քաղաքներում:

Աղբյուրը՝ ermenihaber.am