Հարուցվել են քրեական գործեր` «Հայփոստ» ՓԲ ընկերության բաժանմունքների պետերի կողմից կատարած խախտումների դեպքերի առթիվ
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր` «Հայփոստ» ՓԲ ընկերության` Վանաձորի մասնաճյուղերի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք եւ յուրացում կատարելու դեպքերի առթիվ:
Մասնավորապես` պարզվել է, որ Մ. Օսյանը 2010թ. նոյեմբերից աշխատել է ,Հայփոստե ՓԲ ընկերության` Վանաձորի մասնաճյուղի թիվ 2039 բաժանմունքում` որպես բաժանմունքի պետ: 2011թ. հունվարի 5-ին Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի կենսաթոշակների վճարման ցուցակում կեղծել է հանգուցյալ Ռ. Հարությունյանի ստորագրությունը, դրամարկղից ելքագրել եւ յուրացրել է վերջինիս անվամբ ձեւակերպված, վարչական պատասխանատվություն առաջացնող կենսաթոշակի գումարը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով:
Բացի այդ` պարզվել է, որ Շ. Վարդումյանը, 2006թ. նոյեմբերից մինչեւ 2010թ. սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում աշխատել է Վանաձոր քաղաքի թիվ 16 փոստային բաժանմունքում` որպես բաժանմունքի պետ: Շ. Վարդումյանը, հիշյալ ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կենսաթոշակների վճարման փաստաթղթերում կեղծելով կենսաթոշակառու Ռ. Խումարյանի ստորագրությունը, վերջինիս անվամբ ստացել է 839 841 դրամ կենսաթոշակային գումար: Այդ գումարից 107 000 դրամը Ա. Բոյաջյանի միջոցով նա փոխանցել է Ռ. Խումարյանին, իսկ մնացած` 732 841 դրամը յուրացման եղանակով հափշտակել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:
Այնուհետեւ` Շ. Վարդումյանի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Ա. Հովսեփյանը, ով 2010թ. հոկտեմբեր ամսից աշխատել է ,Հայփոստե ՓԲ ընկերության` Վանաձորի փոստային մասնաճյուղի նույն` թիվ 16 փոստային բաժանմունքում` որպես բաժանմունքի պետ, օգտվելով թոշակառուներ Յ. Դիլոյանի եւ Լ. Հարությունյանի` հանրապետությունից բացակայելու հանգամանքից, նրանց ստորագրություննեը կեղծելու միջոցով 2010թ. հոկտեմբեր ամսին յուրացման եղանակով հափշտակել է վերջիններիս կենսաթոշակային գումարները:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Կատարվում է նախաքննություն: