Վալերի Մարտիրոսյանը հաստատվել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում
Մարտի 16-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում հաստատեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վալերի Մարտիրոսյանին: Վալերի Մարտիրոսյանը մասնագիտացված է կոմպլեքս անալիզի, մոտավորությունների տեսության, պոտենցիալի եւ հարմոնիկ ֆունկցիանների տեսության, անալիտիկ ֆունկցիաների Վայերշտրասյան տեսության ոլորտներում: 18 տարի աշխատել է Մաթեմատիկայի ինստիտուտում, համատեղության կարգով նաեւ Երեւանի պետական համալսարանում: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 5 գիտական թեզեր: 51 գիտական աշխատանքների հեղինակ է:
Վալերի Մարտիրոսյանը հաստատվել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն