Լրահոս

16.03.2011 15:55


Ֆրանսիան Եվրամիությանն առաջարկել է ճանաչել Պաղեստինի ինքնավարությունը

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ալան Ժյուպեն արտաքին հարաբերությունների հարցերով ԵՄ խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է, թե պետք է լրջորեն քննարկել Եվրոպական Միության կողմից պաղեստինյան պետության ճանաչման հնարավորության հարցը։

–Ի՞նչ իմաստ ունի պաղեստինյան իշխանություններին ճանաչել առանձին–առանձին։ Այդ քայլը անդամ երկրների կողմից պետք է իրականացվի միասնաբար ու համատեղ,–նախարարի խոսքերը մեջբերում է «Կուրսոր»–ը։

Ժյուպեն նկատել է, թե անձամբ ինքը չի մտածում, որ այդ քայլի համար անհրաժեշտ պայմանները հասունացել են, բայց անհրաժեշտ է «լրջորեն մտածել այդպիսի հնարավորության մասին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը