Քաղաքական

31.03.2020 18:00

Նիստից մեկ րոպե առաջ են մեզ տեղեկացրել, որ արտահերթ է լինելու և սա ևս մեկ անգամ ֆիքսում է, որ իշխանությունները որդեգրել են պառլամենտարիզմի ոչնչացնելու քաղաքականություն․ Տարոն Սիմոնյան

Նիստից մեկ րոպե առաջ են մեզ տեղեկացրել, որ արտահերթ է լինելու և սա ևս մեկ անգամ ֆիքսում է, որ իշխանությունները որդեգրել են պառլամենտարիզմի ոչնչացնելու քաղաքականություն․ Տարոն Սիմոնյան

Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի մասին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը տեղեկացել է զանգվածային լրատվության միջոցներից։

«Ինձ ոչ ոք չի ասել, որ արտահերթ նիստ է լինելու։ Քիչ առաջ խմբակցությանը տեղեկացրել են, որ նիստ պետք է անենք, բայց սա կարգ չէ, ձև չէ, որ իշխանությունները որդեգրել են»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

Նա ընդգծեց՝ ընդդիմությանը մեկ րոպե առաջ տեղեկացնելը, որ նիստ է գումարվելու, եկեք, ևս մեկ անգամ ֆիքսում է, որ իշխանությունները որդեգրել են պառլամենտարիզմը ոչնչացնելու քաղաքականություն։

Հարցին, պատրաստվու՞մ եք նիստին մասնակցել, նա պատասխանեց․ «Ո՞նց գնանք, եթե մեկ րոպե առաջ են ասում, որ արտահերթ նիստ է»։

Անդրադառնալով դիտարկմանը, թե հրավիրված նիստում քննարկվելու է այսօր առավոտյան չընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում «լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում «լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկելու հարցը՝ Սիմոնյանն ասաց․ «Չի կարելի մեկ օրում նույն հարցն անընդհատ բերել, երբ ԱԺ-ն մեկ անգամ արդեն մերժել է դա»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։