Արծվիկ Մինասյան. «Ինչքան շուտ ազատվենք այս կառավարությունից, այնքան լավ»
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՅԴ–ական Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ գնաճի զսպման քաղաքականության հարցում ՀՀ կառավարության կողմից իրականացվող գործիքակազմը ոչ միայն անարդյունավետ է, այլև բերում է ուղիղ հակառակ արդյունքի։
–Թե՛ 2009թ. խոր ճգնաժամային ժամանակահատվածում, թե՛ 2010–ին, թե՛ նաև 2011–ին մենք անընդհատ տեսնում ենք, որ գնաճի զսպման քաղաքականությունը բերում է տնտեսական ակտիվության կասեցմանը, ազգաբնակչության աղքատացման և եկամուտների անհամաչափ բաշխման խորացմանը,–այսօր «Հայելի» ակումբում ասել է Ա. Մինասյանը։
Վերջերս կառավարությունը նախագիծ էր ներկայացրել, համաձայն որի եթե առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների գինը մեկ ամսվա ընթացքում 30%–ով բարձրանա, ապա կառավարությանն իրավունք է վերապահվում վերին շեմ սահմանել։
Ա. Միանսյանի խոսքերով՝ կառավարության այս որոշումը ակնհայտորեն զուրկ է տրամաբանական գործողություններից։
–Ի՞նչ է նշանակում՝ 30 օրվա կամ մեկ ամսվա ընթացքում 30% աճ։ Սա նշանակում է, որ 29%–ի դեպքում կառավարությունը չի ուսումնասիրելու կամ գործողություն չի ձեռնարկելու։ 2–րդ՝ ինքնին արդեն բացասական ազդակ է հասարակությանը, որով կառավարությունն ասում է, որ պատրաստ եղեք այնպիսի մի գնաճային թռիչքների, որ հնարավոր է նաև անվերահսկելի իրավիճակ առաջանա,–նշել է Ա. Մինասյանը։
Մի քանի դիտարկումներ անելուց հետո ՀՅԴ–ական պատգամավորը համոզմունք է հայտնել, թե պետք է կիրառվի մասնավորապես գնաճին հարմարվողականության քաղաքականություն՝ եկամուտների, նպաստների, կենսաթոշակների ինդեքսավորում։
Նույն ակումբ հրավիրված ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը ևս կարծում է, որ դեռ պետք է լսել ու հասկանալ կառավարությանը, թե ինչո՞ւ հատկապես 30 օր և կամ 30%, այլ ոչ թե, օրինակ, 10% և 10 օր։
–Նպատակը հետևյալն է՝ ոչ ստանդարտային իրավիճակում կարողանալ զսպել այն ապրանքատեսակների վերին շեմը, որոնք սպառողական զամբյուղի բաղկացուցիչ մասն են։ Եթե նպատակը դա է, դա պետք է երևա հունիս ամսին, որովհետև ՀՀ նախագահի կողմից հստակ կա քաղաքականություն։ Իսկ ճանապարհը, որը պետք է լինի 30 օր, 30% և այլն, այս խնդիրները, կարծում եմ, օրենքի վերջնական տեսքի ժամանակ նոր կարող ենք հասկանալ,–ասել է Հ. Հակոբյանը։–Մի կողմից վտանգավոր է կարգավորել գինը, մյուս կողմից վտանագվոր չէ։ Երբ որ դու կարգավորում ես գինը՝ դնելով վերին շեմ, բոլորն ակնհայտ արագությամբ ձգտելու են վերին շեմին։ Մյուս կողմից, երբ որ դու ներմուծումն ես կարգավորում, ապա դու գործ ունես ներքին արտադրողի հետ։ Սրանք բարձր խնդիրներ են և ճշգրիտ բանաձևային լուծումներ չունեն։
Բանավեճի ժամանակ Ա. Մինասյանը հայտարարել է.
–Այս կառավարությունը ձախողվել է։ Ինչքան շուտ ազատվենք նրանից, այնքան լավ։

7or.am