Քաղաքական

31.03.2020 17:28

ԱԺ-ն կրկին արտահերթ նիստ է հրավիրել, երկրորդ փորձից ուզում են անցկացնել վիճահարույց նախագիծը (տեսանյութ)

ԱԺ-ն կրկին արտահերթ նիստ է հրավիրել, երկրորդ փորձից ուզում են անցկացնել վիճահարույց նախագիծը (տեսանյութ)

Խորհրդարանն այսօր ավարտված արտահերթ նիստից հետո կրկին արտահերթ է հրավիրել․ երկրորդ փորձից ուզում են անցկացնել վիճահարույց նախագիծը։

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը՝ 69 կողմ և 1 ձեռնպահ ձայներով։ Խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ներկա չէին նիստին, քանի որ նրանց խոսքով՝ իրենց նիստից րոպեներ առաջ են տեղյակ պահել այդ մասին։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, 65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով, չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ դահլիճում իշխող խմբակցության պատգամավորների թիվը 65-ից ավելի չէ, հետևաբար առաջարկեց ԲՀԿ-ին ևս չմասնակցել քվեարկությանը։ Արդյունքում նախագիծն անհրաժեշտ կողմ ձայները չստացավ և չընդունվեց։

Հիշեցնենք, որ նախօրեին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ էին քվեարկել նախագծին։

Պատգամավորների անհատական քվեարկություններն՝ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։