Թուրքիայում «կորոնավիրուսից պաշտպանող» աղոթքներ են վաճառում
Թուրքիայում կորոնավիրուսի տարածման ֆոնին որոշ մարդիկ որոշել են գումար աշխատել՝ օգտագործելով բնակչության կրոնական զգացումները: Այդ երկրում բացված «Ինձ համար աղոթք կարդա» անվանումով կայքը «Covid-19 աղոթքներ» է վաճառել սկսած 20 լիրայից (մոտ՝ 1500 դրամ): Դրանք իբր պիտի գնողին պաշտպանեն կորոնավիրուսից»:
Կայքում վաճառվող աղոթքի համար գրված է եղել հետևյալ նկարագրությունը.
«Տվածիդ չափ դու և քո սիրելիները պաշտպանվեք վիրուսից: Կորոնավիրուսն ի հայտ է եկել նաև մեր երկրում: Եթե ուզում ես պաշտպանվել ու պաշտպանել ընտանիքդ, ապա այս աղոթքի կարիքն ունես: Ինչքան շատ հանգանակես, այնքան շատ այն կպաշտպանի քեզ, նաև՝ այլ հիվանդություններից»:
Այս առիթով սոցցանցերում բարձրացած աղմուկից հետո կայքը փակվել է:

Աղբյուրը՝ ermenihaber.am