Ուրուգվայը միացել է լատինամերիկյան մի շարք պետությունների, որոնք Պաղեստինի ինքնավարությունը ճանաչել են որպես անկախ պետություն։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Ուրուգվայի ԱԳՆ–ն այս որոշման մասին հայտնել է Պաղեստինի իշխանություններին։ Սակայն գերատեսչությունը չի պարզաբանել՝ Ուրուգվայը Պաղեստինի անկախությունը արդյոք 1967թ. սահմաններո՞ւմ է ճանաչել։
Ավելի վաղ Պաղեստինի ինքնավարությունը 1967թ. սահմաններում ճանաչել են Արգենտինան, Չիլին, Բոլիվիան, Էկվադորը, Բրազիլիան, Պարագվայը և Սուրինամը։ Նման հնարավորությունը քննարկում են նաև Մեքսիկան ու Նիկարագուան։
Իսրայելը քննադատում է լատինամերիկայն պետությունների գործողությունները և նրանց կողմից Պաղեստինի ինքնավարության անկախության ճանաչումը համարում է արգելք իսրայելա–պաղեստինյան խաղաղ բանակցությունների ճանապարհին։ ԱՄՆ–ը, իր հերթին, հայտարարել է, թե Պաղեստինի անկախության ճանաչումը վաղաժամ քայլ է։
Ուրուգվայը ճանաչել է Պաղեստինի անկախությունը

7or.am