Լրահոս

16.03.2011 15:15


Սամսոն Խաչատրյանին աջակցելու կոչ մարզիկներին

Սամսոն Խաչատրյանին աջակցելու կոչ մարզիկներին

Մարտի 16–ին «Հենարան» ակումբում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն անդրադարձել է Սամսոն Խաչատրյանի  ձերբակալմանը ու ասել՝ իշխանության մտքով թող չանցնի,  թե դրանով որևէ մեկին վախեցրել են։

Ես կոչ եմ անում Հայաստանի բոլոր մարզիկներին, ԱՊՀ բոլոր մարզիկներին, որտեղ գործընթացն արդեն սկսվել է, աշխարհի բոլոր բռնցքամարտիկները, մարզական ընկերներին ու կառույցներին, նաև Հայաստանում, նրա համար շարժումը սկսվել է Վանաձորում, կոչ եմ անում աջակցող ակցիաներ կազմակերպել Սամսոն Խաչատրյանի ազատման համար,–ասել է նա և հավելել, թե Ս. Խաչատրյանը Հայաստանի համար «ունի արած այնքան, որքան չունի այսօրվա իշխանության որևէ մեկը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը