Աշխարհ

31.03.2020 21:46


Վրաստանի կառավարությունը 16 մլն լարիի շաքար, մակարոն և ձեթ կգնի

Վրաստանի կառավարությունը 16 մլն լարիի շաքար, մակարոն և ձեթ կգնի

Վրաստանի կառավարությունը 16 մլն լարիով 500 տոննա շաքար, 500 տոննա մակարոն և 1,5 մլն լիտր արևածաղկի ձեթ կգնի: Համապատասխան կարգադրությունն արդեն տրվել է:

Փաստաթղթում նշվում է, որ երկրում առաջնային օգտագործման պարենային մթերքների պահուստի ստեղծման նպատակով, վերոնշյալ ապրանքները պետք է գնի Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալությունը:

«Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության հատկացումներից տրամադրվի 16 000 000 լարի և Վրաստանի Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության առաջարկության հիման վրա, Վրաստանի ֆինանսների նախարարությունը ապահովի 2020 թվականի բյուջեում համապատասխան փոփոխության իրականացումը»,- ասվում է փաստաթղթում:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը