Քաղաքական

31.03.2020 10:34

«Իմ քայլի» պատգամավորներից ովքեր չքվեարկեցին հեռահաղորդակցության վերահսկողության վերաբերյալ Կառավարության ներկայացրած նախագծին․ «Հրապարակ»

«Իմ քայլի» պատգամավորներից ովքեր չքվեարկեցին հեռահաղորդակցության վերահսկողության վերաբերյալ Կառավարության ներկայացրած նախագծին․ «Հրապարակ»

«Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ 57 կողմ, 1 ձեռնպահ ձայնով ընդունեց կառավարության ներկայացրած աղմկահարույց նախագիծը, որով իշխանությունը մտադիր է տոտալ վերահսկողություն իրականացնել մարդկանց հաղորդակցության նկատմամբ։

Նախագիծը պարտավորեցնում է հաղորդակցության օպերատորներին՝ ցանկացած մեկի գտնվելու վայրի, տեղաշարժի, հեռախոսազրույցների վերաբերյալ տեղեկությունների տրամադրում իշխանություններին:

Այսինքն, ցանկացած պահի կարող են իմանալ, թե այս կամ այն անձը ում հետ է խոսել հեռախոսով: Նախագիծը բուռն քննարկվեց ԱԺ-ում, շատերը նշեցին, որ մարդու իրավունքների առումով խնդիրներ կան։ և չնայած շատերը դեմ էին, նախագիծն անցավ։

Այդուհանդերձ որոշ իշխանական պատգամավորների ձեռքն, այսպես ասած, չի գնացել կողմ քվեարկել: Ձեռնպահ է քվեարկել Քրիստինե Պողոսյանը, չեն քվեարկել Լուսինե Բադալյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նարեկ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Վաղարշակ Հակոբյանը, Նազելի Բաղդասարյանը, թեև ներկա էին նիստին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։