«Բարսելոնա» իսպանական ֆուտբոլային ակումբի և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Էրիկ Աբիդալի լյարդը կվիրահատեն ուռուցքը հեռացնելու համար։ Այս մասին հաղորդում է «Բարսելոնա»–ի պաշտոնական կայքէջը։ 31–ամյա ֆուտբոլիստի վիրահատությունը նախատեսած է մարտի 18–ին։ Թե Աբիդալի վերականգնումն ինչքան կտևի, չի նշվում։
Մարտի 15–ին Աբիդալը վատ է զգացել, և բժշկական հետազոտություն է անցել, որի ընթացքում էլ հայտնաբերվել է ուռուցքը։ Իսպանացի ֆուտբոլային լրագրող Գիլյոմ Բալագեն իր միկրոբլոգում հայտնել է, որ Աբիդալի ուռուցքը բարորակ է և ֆուտբոլիստը շարք կվերադառնա մեկուկես ամսից։
«Բարսելոնա»–ի ֆուտբոլիստն ուռուցք ունի