Աշխարհ

30.03.2020 17:40


Ադրբեջանում զորակոչը հետաձգվել է մինչև մայիսի 31-ը

Ադրբեջանում զորակոչը հետաձգվել է մինչև մայիսի 31-ը

Մարտի 30-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է ապրիլի 1-30-ը սպասվելիք գարնանային զորակոչը նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման համար մինչև մայիսի 31-ը հետաձգելու մասին օրինագիծը։

Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Նշենք, որ Ադրբեջանում պարտադիր զինծառայության համար զորակոչ լինում է տարին 4 անգամ՝ երեք ամիսը մեկ։ Գարնանային զորակոչը սկսում է ապրիլին։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար գարնանային զորակոչը հետաձգվել է նաև Վրաստանում և Ուկրաինայում, իսկ Ռուսաստանում առայժմ չեն հետաձգել։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը