Ի՞նչ ակնկալիքներ ունի Րաֆֆի Հովհանիսյանն իր հացադուլից
Ազատության հրապարակում արդեն երկրորդ օրը հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանելով «7օր»–ի այն հարցին, թե ի՞նչ սպասումներ ունի՝ ինչպե՞ս կարձագանքեն իր հացադուլին իշխանությունները, ասել, թե գնահատականը առաջիկա օրերի և շաբաթների ընթացքում կերևա։
–Ներկա դրությամբ կա միայն ԱԺ փոխխոսնակի հեգնախառն վերաբերմունքը, որ ուզում է խառնել քաղաքացիական այս նախաձեռնությունը, ժողովրդի պահանջը Մեծ պահքի սուրբ ծոմի հետ։ Եթե իրեն թվում է, թե սա հաճելի զբաղմունք է և ինչ–որ ուրախությունից ծնված հաճույք՝ ես իրեն հրավիրում եմ, որ ինքը ինձ միանա, ու մեծ ուրախությամբ այս գիշերը կանցկացնենք,–ասել է նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, թե ակնկալում է, որ ամեն դեպքում խղճի մի փոքր մնացորդը մարդկանց և իշխնավորներին հնարավորություն կտա հասկանալ, որ պետությունը փրկելու, վաղվա օրը ապահովելու համար ինքնազրկանքի պետք է գնան։
–Սա իմ քաղաքացիական դիրքորոշումն է, իմ հոգու և էության պահանջն է, և դա ես իրացնում եմ, ու սա իմ իարվունքն է, և իրացնում եմ այնտեղ, որտեղ իմ իրավունքն է՝ Ազատության հրապարակում։ Սա մեր բոլորի իրավունքն է։ Մարդ մահկանացու է, և այս մեկ գործոնով և կամ մեկ պահով չի որոշվում։ Կան նաև այլ զարգացումներ՝ այսօր, վաղը, մյուս օրը և այլ միջոցառումներ, այլ պայքարներ, որը կարելի է համատեղել և միատեղել, որպեսզի ժողվորդի պահանջը տեղ հասնի, և ի վերջո մենք ունենանք ոչ թե հերթական բարոյական միտինգը կամ նստացույցը կամ հացադուլը, այլ քաղաքական արդյունք, որ կանդրադառնա մարդու իրավունքերի, քաղաքացու իրավունքների և Հայաստանցու արժանապատվության անմիջիկան հրամայականի վրա,–ասել է նա։

7or.am