Լրահոս

16.03.2011 13:45


Բաղդասարովը չի պատրաստվում վաճառել «Արմավիան»

Բաղդասարովը չի պատրաստվում վաճառել «Արմավիան»

Այսօր մամուլի ասուլիսին «Միկա լիմիթեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը հայտարարել է, որ «Արմավիա» ընկերության վաճառքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանը հրաժարվել էր սպասարկել «Արմավիայի» Երևան-Մոսկվա չվերթը՝ հայտարարելով, որ ընկերությունը օդանավակայանին խոշոր պարտքեր է կուտակել: Այս հայտարարությանը անմիջապես հաջորդեցին կլուրերը, թե ֆինանսական լարված վիճակի պատճառով «Արմավիան» հնարավոր է վաճառվի:

Անդրադառնալով «Արմավիայի» «Զվարթնոց» օդանավակայանին ունեցած պարտքին՝ Բաղդասարովն ասաց, որ չի պատրաստվում այն մարել. «Այդ պարտքը կուտակվել է մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում: Սովորաբար պարտքի մարումը կատարվում է հաջորդող ամսվա ընթացքում, բայց նրանք որոշել են այս անգամ ավելի շուտ պահանջել այդ գումարները»: Նա նաև նշել է, որ «Արմավիայի» ամսական պարտքը «Զվարթնոցին» տատանվում է 4-8 միլիոն դոլարի սահմաններում:

Բաղդասարովը դժգոհել է «Զվարթնոց»–ի օդանավակայանի սակագնային քաղաքականությունից։ «Այն տարբերակում չի դնում ամսական 100 չվերթ իրականացնող և 4 չվերթ իրականացնող ընկերությունների միջև: «Զվարթնոցի» սակագները 3 անգամ բարձր են Մոսկվայի և 2.5 անգամ բարձր Հռոմի օդանավակայանների սակագներից»,–նշել է գործարարը։

Այս խորագրի վերջին նյութերը