Լրահոս

16.03.2011 14:41


Ա. Մանուկյանը Սերժ Սարգսյանի հայտարարություններին լուրջ չի վերաբերվում

Ա. Մանուկյանը Սերժ Սարգսյանի հայտարարություններին լուրջ չի վերաբերվում

Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի ելույթը՝ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասել է, թե նրա հայտարարություններին լուրջ չի վերաբերվում։

Ոչ միայն լավ չեմ վերաբերվում, այլև կարծում եմ՝ կոպիտ սխալ թույլ տվեց։ Իշխանությունը շատ կոպիտ մարտավարական սխալ թույլ տվեց մեր պահանջներին ընդառաջ չգնալով։ Մեր պահանջների մի մասը, գոնե մեկը, որ ժամկետի տակ էր, որ իրականացվեր, դրանից Հայաստանը շահելու էր, անգամ Սերժ Սարգսյանն էր շահելու,–ասել է Արամ Մանուկյանը։

Նա նշել է, թե Սերժ Սարգսյանը դրանով ՀԱԿ–ին ավելի շատ մարդ է հավաքելու և ավելի պահանջատեր լինելու մեծ հնարավորություն տվեց։

Նրա խոսքերով՝ ՀՀ քաղաքական օրակարգն այսօր թելադրում է ՀԱԿ–ը, և Սերժ Սարգսյանի ելույթն ու նախարարների հետ հանդիպումը պատասխան էին ՀԱԿ պահանջներին, որոնք, սակայն, ընդամենը թույլ արձագանք և «գոլորշի թողնելու» միջոցներ էին հասարակության մեջ լարումը թուլացնելու համար։

Դրանք, սակայն, անհաջող էին, քանի որ արդեն հավատացողը չկա, որ նա պատրաստ է գնալ ժողովրդավարության,–ընդգծել է Ա. Մանուկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը