Zoom-ի հիմնադիրը կորոնավիրուսի համավարակի շրջանում միլիարդներ է վաստակել
Պարզվում է՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով ոչ բոլոր գործարարներն են կորուստներ ունենում։ Ոմանք նույնիսկ շահեկան դիրքում են հայտնվել։
Տեսաժողովների Zoom ծառայության հիմնադիր, չինացի գործարար Էրիկ Յուանը 2020 թվականին 2 միլիարդ դոլար է վաստակել, հիմնականում կորոնավիրուսով պայմանավորված ամբողջ աշխարհի ընկերությունների աշխատակիցների հեռակա աշխատանքի շնորհիվ։ Տեղեկությունը հրապարակել է «Цех. Медиа» պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ 2020 թվականին Յուանը աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկում հայտնվել է 273-րդ տեղում՝ 5,6 միլիարդ դոլարով, որից երկու միլիարդը նա վաստակել է այս տարի։
2020 թվականի մարտին Zoom ծառայության հանդեպ աննախադեպ հետաքրքրություն առաջացավ։ Կորոնավիրուսի համավարակը միլիոնավոր մարդկանց ստիպել է ամբողջ աշխարհում հեռակա աշխատանքի և ուսման անցնել, ինչի համար տեսակապի ծառայություններ են հարկավոր։ Նշվում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Zoom-ի մշակող ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է ավելի քան 30%-ով։
Հիշեցնենք՝ մարտի 11-ին ԱՀԿ–ն կորոնավիրուսի բռնկումը համավարակ է հայտարարել և կոչ արել պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։
Zoom-ի հիմնադիրը կորոնավիրուսի համավարակի շրջանում միլիարդներ է վաստակել
Պարզվում է՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով ոչ բոլոր գործարարներն են կորուստներ ունենում։ Ոմանք նույնիսկ շահեկան դիրքում են հայտնվել։
Տեսաժողովների Zoom ծառայության հիմնադիր, չինացի գործարար Էրիկ Յուանը 2020 թվականին 2 միլիարդ դոլար է վաստակել, հիմնականում կորոնավիրուսով պայմանավորված ամբողջ աշխարհի ընկերությունների աշխատակիցների հեռակա աշխատանքի շնորհիվ։ Տեղեկությունը հրապարակել է «Цех. Медиа» պարբերականը։
2020 թվականի մարտին Zoom ծառայության հանդեպ աննախադեպ հետաքրքրություն առաջացավ։ Կորոնավիրուսի համավարակը միլիոնավոր մարդկանց ստիպել է ամբողջ աշխարհում հեռակա աշխատանքի և ուսման անցնել, ինչի համար տեսակապի ծառայություններ են հարկավոր։ Նշվում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Zoom-ի մշակող ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է ավելի քան 30%-ով։
Հիշեցնենք՝ մարտի 11-ին ԱՀԿ–ն կորոնավիրուսի բռնկումը համավարակ է հայտարարել և կոչ արել պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։
Աղբյուրը՝ armeniasputnik.am