Լրահոս

16.03.2011 12:10


Րաֆֆի Հովհաննիսյան. «Եղել են նաև նկատողություններ և քննադատություններ. ոմանք կարոտում են իմ բեղը»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Եղել են նաև նկատողություններ  և քննադատություններ. ոմանք կարոտում են իմ բեղը»

Երեկվանից հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատության» հրապարակում հայատարարել է, թե իրեն մոտեցող մարդիկ և՛ քննադատում, և՛ աջակցում են։

–Մեր ժողովուրդն անհատապաշտ  է, ու ամեն մեկն իր տեսակետն ունի, բայց կարևոր հարցերում միակամ է, դրա համար ընդհանուր առմամբ եղել են զորակցական ուղերձներ, նեցուկ կանգնող արտահայտություններ, մեծ ուժ տվող օրհնանքներ,–ասել  է նա։

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ժողովուրդը միակամ է ու վստահ, որ առաջիկայում իրենք համատեղ իրավագիտակցության դաշտ պետք է ստեղծեն։

Եղել են նաև նկատողություններ,  քննադատություններ, ոմանք կարոտում են իմ բեղը և համարում են, որ իմ արմատական հիմնական քայլը երեկ ոչ թե հացադուլն է, այլ բեղից ինքնազրկվելը։ Մյուսը ասում է, որ առողջությանն  է վնաս, իսկ երրորդն ասում է, որ սա տարբերակ չէ՝ պետք է ուրիշ ձևով հանդես գա քաղաքացին, ակտիվ գործիչը։ Բոլորը ընդունելի նկատողություններ են, և ես այս ամեն ինչը հաշվի առնում եմ և իմ վրա վերցնում եմ այդ պատասխանատվությունը, բայց, ընդհանուր առմամբ, եղել են զորակցություն արտահայտող արտահայտություններ,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը