Աշխարհ

30.03.2020 14:04


Պաշտոնանկություններ Ուկրաինայում՝ կորոնավիրուսի պատճառով

Պաշտոնանկություններ Ուկրաինայում՝ կորոնավիրուսի պատճառով

Կորոնավիրուսի տարածման պատճառով Ուկրաինայի առողջապահության նախարար Իլյա Եմեցին և ֆինանսների նախարար Իգոր Ումանսկիին պաշտոնանկ կանեն։ Նրանք երկուսն էլ իրենց պաշտոններում աշխատել են մեկ ամսից պակաս։ Այս մասին հայտնում է rbc.ru-ն։

Այդ, ինչպես նաև նոր նախարարներ նշանակելու հարցը կքննարկվի Գերագույն ռադայի այսօրվա արտահերթ նիստում։ Նշվում է, որ նախարարները հրաժարականի դիմում են ներկայացրել սեփական նախաձեռնությամբ։ Ռադային առաջարկված նախագծի համաձայն՝ Եմեցը 3 շաբաթում ապացուցել է իր լիակատար ապիկարությունը և ձախողել կորոնավիրուսի դեմ պայքարի նախապատրաստական աշխատանքները։

Նշենք, որ Ուկրաինայում կորոնավիրուսով 480 վարակակիր կա, 11 մարդ մահացել է։ Վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է վարակման 62 նոր դեպք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը