Արծվիկ Մինասյանի համար Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի նպատակն ու արդյունավետությունը պարզ չեն
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հացադուլ հայտարարելու Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը ուժեղ կամքի հատկանիշ է համարում։ Սակայն զուտ քաղաքական տեսակետից, նրա խոսքերով, շատ դժվար է գնահատել այդ քայլի արդյունավետությունը, առավել ևս, որ Ա. Մինասյանի համար դեռևս դրա նպատակներն էլ պարզ չեն։
–Անշուշտ, ազատության ձգտումն ամենօրյա և ՀՀ յուրաքանչյուր քաղացու նվիրական զգացմունքներից մեկն է։ Բայց գործողությունը, տրամաբանությունը, քայլը պետք է ինչ–որ մի հաշվարկ լինի և քաղաքական ակցիայի տեսք ստանա։ Ես հիմա որպես անձ եմ պատասխանում, այս պահին ես դեռևս չեմ գտել այն արդյունավետ մոդելը, որ այս քայլը կարող է ապահովել։ Բայց կարծում եմ, որ իշխանությունը բոլոր դեպքերում պետք է դաս քաղի, որպեսզի ՀՀ քաղաքացուն չհասնցի այնպիսի վիճակի, որ նույնիսկ հացադուլ հայտարարի՝ անկախ նրանից՝ նա կլինի քաղաքական գործի՞չ, թե՞ սովորական քաղաքացի,–ասել է Ա. Մինասյանը՝ ավելացնելով, թե Ր. Հովհաննիսյանին անպայման կայցելի։

7or.am