COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 700 հազարից ավելի է
Աշխարհում նոր կորոնավիրոսով վարակվածների ցուցանիշը մարտի 29-ին հատել է 700 հազարի շեմը, և, Երևանի ժամանակով ժամը 21։15-ի դրությամբ, կազմում է, 704 հազար 401։«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվը 33 հազար 226 է, առողջացել է 149 հազար 219 մարդ, վարակվածների գրանցված թիվը կազմում է 521 հազար 956, որոնցից 26 հազար 344-ի վիճակը ծանր է։
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում է ԱՄՆ-ն՝ 133 հազար 39, որտեղ մեկ օրում գրանցվել է վարակվելու 9 հազար 461 նոր դեպք։ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացել է 3 362 մարդ, 141-ը՝ նախորդ մեկ օրվա ընթացքում, առողջացել՝ 4 378-ը։
Վարակվածների թվով երկրորդն Իտալիան է (97 հազար 689, նոր դեպքեր՝ 5 217), որտեղ, սակայն, գրանցվել է մահացածների ամենամեծ թիվը՝ 10 հազար 779, որոնցից 756-ը մահացել են վերջին մեկ օրվա ընթացքում։
Վարակվածների թվով երրորդ տեղը զբաղեցնում է Չինաստանը՝ 81 հազար 439։ ՉԺՀ իշխանությունները հայտարարել են, որ կորոնավիրուսի տարածումը երկրում դադարել է, ինչի մասին են հավաստում նաև վիճակագրական տվյալները. գրանցվել է ընդամենը 45 նոր դեպք, որոնց մեծ մասը, ըստ ՉԺՀ իշխանությունների, բերովի են։
Իսպանիան երկրորդն է վերջին մեկ օրվա ընթացքում վարակվածների թվի աճի ցուցանիշով՝ 5 564, և մահացածների թվի աճի ցուցանիշով՝ 624։ Այդ երկրում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի առաջացրած COVID-19 հիվանդությունից մահվան 6 606 դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը 78 հազար 799 է։
Վարակվածների թվով 5-րդ, 6-րդ և 7-րդ տեղերը զբաղեցնում են, համապատասխանաբար, Գերմանիան՝ 60 հազար 659, Իրանը՝ 38 հազար 309, և Ֆրանսիան՝ 37 հազար 575։
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 91 դեպք, Ռուսաստանում` 1 534, որտեղ վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 270-ով, մահացել է 8 մարդ։ Թուրքիայում գրանցվել է վարակվելու 9 217 դեպք, որից 1 815-ը՝ վերջին մեկ օրվա ընթաքում. մահացել է 131 մարդ։
Ընդհանուր առմամբ, նոր կորոնավիրուսով մարդիկ վարակվել են աշխարհի 199 երկրներում։
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 700 հազարից ավելի է
Աշխարհում նոր կորոնավիրոսով վարակվածների ցուցանիշը մարտի 29-ին հատել է 700 հազարի շեմը, և, Երևանի ժամանակով ժամը 21։15-ի դրությամբ, կազմում է, 704 հազար 401։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվը 33 հազար 226 է, առողջացել է 149 հազար 219 մարդ, վարակվածների գրանցված թիվը կազմում է 521 հազար 956, որոնցից 26 հազար 344-ի վիճակը ծանր է։