Աշխարհ

30.03.2020 11:10


Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում կորոնավիրուսի տարածման դադարի մասին. ՏԱՍՍ

Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում կորոնավիրուսի տարածման դադարի մասին. ՏԱՍՍ

Չինաստանի ներսում նոր կորոնավիրուսի տարածումը կանգ է առել, վարակման գրանցվող դեպքերի մեծ մասը բերովի է։ Այս մասին, «Սինհուա» գործակալության տեղեկացմամբ, մարտի 29-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է ՉԺՀ առողջապահության գործերով պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նա ընդգծել է, որ վարակվածների թիվը երկրում նվազել է և կազմում է 3 հազարից քիչ։ Նրանցից 693-ը ժամանել են արտասահմանից։ Ընդ որում, Մի Ֆենը նշել է, որ ՉԺՀ ներսում վիրուսի ակտիվ տարածման վերսկսման հավանականությունը հարաբերականորեն մեծ է։

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 160 երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։ Մարտի 29-ի տվյալներով՝ աշխարհի 199 երկրներում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 711 հազար և դրանից մահվան ավելի քան 33,5 հազար դեպք։

Այս խորագրի վերջին նյութերը