Կարծիք

30.03.2020 10:37


Չհայտարարված պատերազմ․ գրառումներ «ճակատից»

Չհայտարարված պատերազմ․ գրառումներ «ճակատից»

Ո՞ւմ մտքով կանցներ, որ խանութ գնալը կդառնա մարտի դաշտ մեկնելու պես մի բան։ Ընդ որում՝ սա անտեսանելի թշնամու մասնակցությամբ պատերազմ է։ Թշնամի, որը չգիտես, թե խանութի ո՞ր կողմից կհարձակվի։

Խանութ գնալը, կռիվ գնալ է։ Հակառակորդը տեսանելի չէ։ Մեր զենքը՝ տեսանելի (դիմակ, ձեռնոցներ, ալկոհոլային հիմքով նյութեր)։

Խանութում ռիսկը 50/50 է։ Քո առաքելությունը՝ գրեթե հերոսական (գնումներ կատարել ու հանկարծ չվարակվել): Պատասխանատվությունդ՝ անվտանգային բնույթի։

Խանութ գնացողի համար հնչում են «Աստված պահապան» ոճի մաղթանքներ։ Խանութում դու քեզ մարտիկ ես զգում, որը պետք է թշնամու թիկունքում առաջադրանքը կատարի ու անվնաս վերադառնա։

«Փողը ձեռքի կեղտ է» ձևակերպումը ստացել է ուղիղ իմաստ։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը