Լրահոս

16.03.2011 14:02


Բահրեյնում ամենաքիչը հինգ ցուցարար է սպանվել

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում զինվորականների կողմից բողոքի ցույցը ցրելու հետևանքով սպանվել է ամենաքիչը հինգ ցուցարար և հարյուրավորները վիրավորվել են։ Այս մասին «BBC»–ին հայտնել է ընդդիմության առաջնորդներից մեկը։

«Սրանք գործողություններ են, որոնք ուղղված են ոչնչացման։ Նման բան նույնիսկ պատերազմում տեղի չի ունենում, և սա անթույլատրելի է»,–Բահրեյնի խորհրդարանում շիաների ընդդիմադիր բլոկի ղեկավարին մեջբերում է «Ռոյթերս» գործակալությունը։

Այս խորագրի վերջին նյութերը