Րաֆֆի Հովհաննիսյան. «Սա իմ մարմնի միգուցե վերջին քննությունն է»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը բաց համաժողովում իր ելույթի վերջում հայտարարել է, թե անցնում է հացադուլի:
Գիշերը Րաֆֆի Հովհաննիսյանն անցկացրել է Ազատության հրապարակում։
Այսօր նա «7օր»–ին ասել է, թե ինքնազգացողությունը լավ է, և ինքը շարունակելու է հացադուլն այնքան, ինչքան Աստված իրեն ուժ կտա։
–Չեմ կարող ասել, թե ինչքան կդիմանամ։ Դա Աստծո կամքն է, իմ մարմնի միգուցե վերջին քննությունն է,–ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա նաև նշել է, թե ճիշտ է, որ իր ընտանիքի որոշ անդամներ հացադուլին դեմ են եղել՝ կապված առաջին հերթին առողջության հետ։
–Բայց իրենք այստեղ են՝ Արմենուհին (կինը,–«7օր»), Կարինը՝ իմ կրտսեր որդին, և կարող եմ հավաստել, որ իրենք և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես, և՛ ողջ էությամբ զորավիգ են այս քաղաքացիական նախաձեռնությանը,–ընդգծել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ ո՛չ Կարմիր խաչից, ո՛չ էլ առողջապահական գերատեսչությունից իր մոտ դեռ չեն եկել, բայց և համոզմունք է հայտնել, որ, ըստ կարգի, կներկայանան։

7or.am