Աշխարհ

29.03.2020 12:56


Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը հոսպիտալացվել է կորոնավիրուսով․ Ինտերֆաքս

Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը հոսպիտալացվել է կորոնավիրուսով․ Ինտերֆաքս

Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը վարակվել է կորոնավիրուսով։ Նա հոսպիտալացվել է: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է նրա ամուսինը՝ «Հին հավատացյալների» համաշխարհային միության ղեկավար Լեոնիդ Սեւաստյանովը։

«Արդեն հիմա Սվետլանայի մոտ երկկողմանի թոքաբորբ կա»,-նշել է նա։

Սեւաստյանովի խոսքերով՝ իրենց աջակցության է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը բարձր է գնահատում երգչուհու կատարողական վարպետությունը:

Խոսելով տեղի ունեցածի մասին՝ Սեւաստյանովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ իր կինը հիվանդացել է տաճար այցելելուց հետո, որտեղ շփվել է այլ ծխականների հետ, որոնցից մեկը հիվանդ է եղել կորոնավիրուսով:

«Ես կցանկանայի կոչ անել բոլորին մնալ այս օրերին տանը եւ աղոթել ընտանիքի հետ»,-ասել է ամուսինը՝ «Հին հավատացյալների» համաշխարհային միության ղեկավարը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը