Աշխարհ

28.03.2020 15:00


Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 228-ով. ՏԱՍՍ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 228-ով. ՏԱՍՍ

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 228-ով՝ հասնելով 1264-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Վարակի հաստատված դեպքերից 114-ը գրանցվել են Մոսկվայում: Այս պահի դրությամբ ապաքինվել է 49 մարդ:

«Ռուսաստանի Դաշնության 62 շրջաններում այսօրվա դրությամբ արձանագրված է 1264 դեպք: Վերջին օրվա ընթացքում ապաքինվել է 4 մարդ, ընդհանուր առմամբ՝ ապաքինվածների թիվը 49 է»,- ասված է օպերատիվ շտաբի հաղորդագրությունում:

Նշվում է, որ կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել Մոսկվայում: Ընդհանուր թվով՝ 4 ռուսաստանցի է մահացել կորոնավիրուսի հետևանքով:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 602 հազարը, վիրուսից մահացել է ավելի քան 27 հազար մարդ, ապաքինվել ավելի քան 133 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 372 է, ապաքինվել և դուրս է գրվել 28 անձ, մահացել մեկ քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը