ՀԱԿ–ը մարտի 17–ի հանրահավաքը կազմակերպում է հնարավորինս վերահսկելի և կառավարելի
«Ի՞նչ կարելի է սպասել մարտի 17–ի հանրահավաքից» հարցին ի պատասխան՝ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասել է, թե իրենք այս ընթացքում լավ են աշխատել և բազմաթիվ հանդիպումներ են ունեցել գյուղերում ու շրջաններում։ Այս առումով նա նշել է, թե ժողովրդի մեջ բացարձակապես նոր որակ է, և իշխանությունների՝ տարիներով սերմանած վախը «այս գարնան հետ կորել է»։
–Հիմա մարդիկ իսկապես չեն վախենում և գալու են հանրահավաքի։ Նոր զանգվածներ են ավելանում, և ես հաջողություն եմ համարում, որ գալիս են ոչ քաղաքականացված մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը պետության հետ ունի իր խնդիրը,–ասել է նա։
Ա. Մանուկյանն ընդգծել է, որ ի տարբերություն Հյուսիսային Աֆրիկայի ըմբոստների՝ իրենց շարժումն ավելի համակարգված, կազմակերպված ու գիտակցված է, և մարդիկ գալիս են ոչ թե հաց ստանալու, այլ հացի իրավունք վաստակելու։
Նրա խոսքերով՝ իշխանական այն պաշտոնյան, որ սպասարկում էր հանրահավաքը պառակտելուն, մարդկանց խոչընդոտելուն և ոստիկանություն կանչելուն, հոգեբանորեն արդեն իրենց կողմն է.
–Վերջին հաշվով, բոլորդ էլ գիտեք, որ շարքային ոստիկանի սառնարանը դատարկ է այնքան, որքան դատարկ է ձերը,–ասել է Արամ Մանուկյանն ու հավելել,–հոգեբանորեն իրենք այս հասարակության զավակն են ու մտածում են այնպես, ինչպես այս հասարակությունը։ Եթե վերևում երկու տականք կան, որ պատրաստ են ամեն ինչ անելու, թալանի դաշտ ստեղծելու կամ իշխանությունների աչքին լավ երևալու համար, դա չի նշանակում, որ ամբողջ համակարգն այդպիսին է։
Հետևաբար, ելնելով այդ իրողությունից, Ա. Մանուկյանի տեղեկացմամբ՝ մարտի 17–ի հանրահավաքի պահանջները լինելու են ավելի արմատական, ավելի պահանջատիրական և ավելի համարձակ։
Նա ընդգծել է՝ ՀԱԿ–ը մարտի 17–ի հանրահավաքը կազմակերպում է հնարավորինս վերահսկելի և կառավարելի.
–Մենք մեր ամբողջ ակտիվը հրահանգել ենք հնարավորինս կարգավորված հանրահավաք անելու համար, բայց քանի որ գիտենք, որ սադրանքներ են լինելու, ամբողջ ոստիկանության շփման եզրը մենք փակելու ենք մեր պատասխանատուներով՝ մոտ 200 հոգի, որոնք լուրջ, սադրանքների չգնացող, ճանաչված մարդիկ են, որ ո՛չ ժողովրդից սադրանք լինի, ո՛չ ոստիկանությունից։

7or.am