ԱՄՆ-ն կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով 100 հազարը գերազանցած առաջին երկիրն է. The Guardian
Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրի պատմության ընթաքում տնտեսական օգնության ամենախոշոր փաթեթի վերաբերյալ օրենքը՝ 2,2 տրիլիոն դոլար արժողությամբ օրինագիծը, որը նախատեսված է աշխատողներին և ձեռնարկություններին տրվող դաշնային օգնությունն արագացնելու համար:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մարտի 27-ին աճել է 15 հազարով: Նյու Յորքում հոսպիտալացված է կորոնավիրուսով վարակված 6000 մարդ, որոնցից մոտ 1600-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նյու Յորքի, Նոր Օռլեանի, Դեթրոյթի և վիրուսի տարածման այլ թեժ կետերի հիվանդանոցները ահազանգել են դեղերի, դեղորայքի և վերապատրաստված անձնակազմի պակասի մասին:
ԱՄՆ-ն կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով 100 հազարը գերազանցած առաջին երկիրն է. The Guardian
Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը: