Աշխարհ

28.03.2020 13:40


Վրաստանը կորոնավիրուսից մահացածների թաղման նոր կարգ է մշակել. aliq.ge

Վրաստանը կորոնավիրուսից մահացածների թաղման նոր կարգ է մշակել. aliq.ge

Վրաստանի առողջապահության նախարարությունն ու Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնը մշակել են COVID 19-ից մահացածների հուղարկավարության կարգ:

Խորհրդատվություններ են արվել, որպեսզի նվազագույնի հասցվի կորոնավիրուսից մահացածների միջոցով վարակի հետագա տարածումը: Ըստ առողջապահության նախարար Եկատերինե Թիկարաձեի հրամանի՝ պարտադիր կետեր են

  • Կորոնավիրուսի ախտորոշմամբ հանգուցյալին տեղավորել դիերի համար նախատեսված պարկում, դրսից փակցվում է վարակի միջազգային խորհրդանիշը:
  • Կատարվում է պարկի ու դիակի ախտահանում
  • Դին հիվանդանոցից տեղափոխվում է պարկով, որի բացելն արգելվում է հուղարկավորելու ցանկացած պահին:
  • Հանգուցյալի հուղարկավորությունը պարտադիր պետք է կատարվի ժամանակին՝ ոչ ավել քան 72 ժամ, նաև խուսափել բազմամարդ հոգեհանգստի արարողությունից:
  • Կորոնավիրուսի հաստատվելու կամ կասկածի դեպքում բացառվում է դիակի զմռսումը, կամ այլ հավելյալ շփումը, այդ թվում դիահերձումն՝ առանց համապատասխան անհրաժեշտության:

Համապատասխան (սգո) ծառայությունը պետք է տեղեկացվի մահն արձանագրվելուց հետո ոչ ուշ քան մեկ ժամում, իսկ ընտանիքի անդամները պետք է իրազեկված լինեն ժամանակին տեղափոխման մասին:

Նման միջոցներ արդեն ձեռնարկվել են մի շարք երկրներում, որտեղ հիվանդությունը հասցրել է տարածվել, ու մահվան դեպքեր են գրանցվել: Օրինակ՝ Իտալիայում, ուր մահացածների թիվն անցել է 8000-ից, արգելվել է հանգուցյալին կարգի բերել, իսկ թաղման սրահներ տեղափոխում են փակ դագաղներով, որոնք բացելու իրավունք հարազատները չունեն: Իտալիայում նաև արգելվել է թաղմանը 2-ից ավել մարդու ներկայությունը:

Հիշեցնենք՝ Վրաստանում մահվան դեպք չկա, Վրաստանի 3 քաղաքացի մահացել է Իսպանիայում բռնկման ժամանակ:

Մարտի 27-ի ժամը 23:00-ի դրությամբ՝

Վարակակիր է 83 մարդ

Կարանտինում է 4500-ը

Հատուկ հսկողության տակ է 247-ը

Ծանր է 4-ը

Ապաքինվել է 14-ը

Աղբյուրը՝ aliq.gehttps://www.aliq.ge/vrastaneh-koronavirusic-mahacatcneri-thaghman-nor-karg-e-mshakel/?fbclid=IwAR26S6Qt2i3ry4isNeGDX3J-izXWX5miNkpW0TaOeRuhdilD0QFfdqE08Rc

Այս խորագրի վերջին նյութերը