Ցմահ ազատզրկման դատապարտված Մանուկ Սեմերջյանը հացադուլ է հայտարարել
Հայաստանի առաջին ցմահ բանտարկյալ Մանուկ Սեմերջյանի ազատազրկման քսան տարին լրացավ 2011 թվականի փետրվարի 2-ին, սակայն օրենքով նախատեսված վաղաժամկետ ազատ արձակման համակարգը չգործեց։ Մանուկ Սեմերջյանի թղթածրարը նախատեսված մեկ ասվա ընթացքում չուղարկվեց վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովին։
Միայն 2011 թվականի մարտի 10-ին Մանուկ Սեմերջյանին բանավոր փոխանցվեց այն մասին, որ 56 ՀՀ դրամ պարտքի պատճառով նրա վաղաժամկետ ազատ արձակման խնդրի քննարկումը մերժվել է։ Երբ նա բողոքեց օրենքի կրկնակի խախտման դեմ, իր նկատմամբ կիրառվեց պատժիչ միջոցառում։ Խցի լուսամուտի վրա տեղադրվեց խցի օդափոխումը խափանող ճաղավանդակ։
Մանուկ Սեմերջյանը (իրեն աջակցող մի քանի դատապարտյալների հետ միասին) մարտի 12-ին սկսել է հացադուլ։ Նա պահանջում է հանդիպում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ։ Մանուկ Սեմերջյանի շահերի պաշտպան, փաստաբան Նարինե Ռշտունին պատրաստվում է դատական գործ հարուցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օրինախախտ պետի՝ Տիգրան Նավասարդյանի դեմ: