Աշխարհ

28.03.2020 13:05


Ունեի ուժեղ գանգատներ ու հազիվ էի կարողանում շնչել․ Դիբալան կորոնավիրուսի մասին

Ունեի ուժեղ գանգատներ ու հազիվ էի կարողանում շնչել․ Դիբալան կորոնավիրուսի մասին

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան պատմել է, թե ինչպես է դիմակայում կորոնավիրուսին։

«Ես ուժեղ գանգատներ ունեի, բայց հիմա ինձ ավելի լավ եմ զգում։ Հիմա կարողանում եմ նորմալ տեղաշարժվել, քայլել ու մի փոքր մարզվել։

Ես հազիվ էի կարողանում շնչել։ Չէի էլ կարողանում շարժվել։ Մկաններս ցավում էին։ ՈՒրախությամբ կարող եմ ասել, որ Օրիանան ու ես հիմա արդեն լավ ենք զգում»,-Դիբալայի խոսքն է մեջբերում Football Italia-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիբալայի ու նրա ընկերուհու մոտ կորոնավիրուս է հաստատվել։ «Յուվենթուսի» ֆուտբոլիստների շրջանում Դիբալան երրորդն է կորոնավիրուսի դրական թեստով։ Մինչև արգենտինացին վարակի թեստը դրական էր եղել նաև Դանիելե Ռուգանիի և Բլեզ Մաթյուիդիի մոտ։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը