Լրահոս

18.03.2009 15:24


Ռազմիկ Զոհրաբյանը՝ Ռոբերտ Քոչարյանի միասնական թեկնածու դառնալու վերաբերյալ

«7 օր»-ի թղթակցի այն հարցին, թե ինչպե՞ս եք մեկնաբանում կոալիցիայի միասնական թեկնածուով հանդես գալու վերաբերյալ շրջանառվող լուրերին, և  որ հնարավո՞ր է, որ միասնական թեկնածուն լինի ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀԿ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանել է.

-Տարբեր շրջանակներում շրջանառվող այդ լուրերը գոնե իմ մակարդակով չեն համապատասխանում իրականությանը։ Հնարավոր է, որ նման խոսակցություններ կան, սակայն հանրապետական կուսակցությունը պաշտոնապես նման լուր չի դրել շրջանառության մեջ:

Կոալիցիայի միավորման, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանին որպես միասնական թեկնածու ներկայացնելու մասին խոսք լինել չի կարող, որովհետև խորհրդի նիստը կայացրել է որոշում, որ քաղաքապետի թեկնածուն է Գագիկ Բեգլարյանը, իսկ երկրորդ տեղում Տարոն Մարգարյանն է:

Մի քանի օրից պարզ կլինի նաև համամասնական ցուցակի մյուս անդամների անունները, դրանք դեռևս ճշտվում են: Լուրերը բացառում եմ զուտ այն առումով, որ մենք խնդիր չենք տեսնում ընդդիմության կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ ու չենք պատրաստվում փոխել մեր տակտիկան: Մինչ այդ առաջադրումը մենք հաշվարկել էինք, որ դա կարող է այդպես լինել,- շարունակել է ԱԺ պատգամավորը:

 

Այս խորագրի վերջին նյութերը