Տղամարդը մահացել է կորոնավիրուսից այն բանից հետո, երբ բժիշկները 3 անգամ նրան տուն են ուղարկել. Daily Mail
ԱՄՆ Կանզաս նահանգի Լենեքս քաղաքից 74-ամյա Դեննիս Ուիլսոնը մահացել է կորոնավիրուսից այն բանից հետո, երբ բժիշկները 3 անգամ նրան տուն են ուղարկել, հաղորդում է Daily Mail-ը:
Մարտի 12-ին Ուիլսոնը դիմել է կլինիկա մրսածության ախտանիշներով: Բժիշկը նրան տուն է ուղարկել եւ խորհուրդ տվել շատ հեղուկներ խմել եւ հանգստանալ:
Հաջորդ օրը տղամարդը մեկ այլ կլինիկա է գնացել, որտեղ A եւ B գրիպի թեստեր են արել, որոնց արդյունքները բացասական են եղել, եւ Ուիլսոնին կրկին տուն են ուղարկել:
Մարտի 15-ի երեկոյան նա բողոքել է հեւոցից: Կեսգիշերին նրա կինը՝ Ջոաննան, նրան երրորդ կլինիկան է տարել: Ֆլյուրոգրաֆիան ցույց է տվել երկկողմանի թոքաբորբ: Սակայն չնայած դրան բժիշկը Դեննիսի մոտ կորոնավիրուս է կասկածել:
Հաջորդ օրը Ուիլսոնի վիճակը վատացել է, եւ նրան հոսպիտալացրել են եւ վերջապես կորոնավիրուսի թեստ անցկացրել, որը դրական արդյունք է տվել: Միայն մարտի 17-ից նա կարանտինի մեջ է գտնվել, մարտի 21-ին նա մահացել է:
Նրա մահից հետո Ջոաննան Ֆեյսբուքում հուզիչ գրառում է կատարել, որում ասվում է.
«Պայքարն ավարտվեց: Ես մտա տուն, եւ այժմ հստակ գիտեմ, որ նրան այլեւս չեմ տեսնի: Եվ ես նոր կարանտին եմ սկսել եւ մտածում եմ՝ ինչպես պետք է ծրագրեմ հուղարկավորությունը: Ես պետք է ամեն ինչ ախտահանեմ, սակայն չգիտեմ՝ ինչպես դա անել, քանի որ ուժ չունեմ: Ես չեմ կարող ինչ-որ տեղ գնալ, եւ ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ: Ես հուսահատված եմ: Ինչի՞ց սկսեմ»:

Աղբյուրը՝ med.news.am