TikTok-ի չելենջին մասնակցելուց հետո բլոգերը լիզել է զուգարանակոնքն ու վարակվել կորոնավիրուսով. Daily Mail
Բեւեռլի Հիլզից Լարս անունով երիտասարդ բլոգերը հայտնել է, որ իրեն կորոնավիրուսով հոսպիտալացրել են։ Դա տեղի է ունեցել մի քանի օր անց այն դեպքից, երբ նա լիզել է զուգարանակոնքը հանրային զուգարանում, գրում է Daily Mail-ը։
Լարսը հիվանդության մասին հայտնել է Twitter-ում, սակայն ավելի ուշ հաղորդագրությունը ջնջվել է, նշում է պարբերականը։ Ավելի վաղ բլոգերը զուգարանում արված տեսանյութ էր հրապարակել՝ այն ուղեկցելով հետեւյալ խոսքերով. «Վերահրապարակեք, որ կորոնավիրուսի մասին տեղեկությունը տարածվի»։
Ենթադրվում է, որ դա TikTok չելենջի մաս էր, որը սկսել է 22-ամյա բլոգեր Ավա Լուիզան։ Նա ինքնաթիռում լիզել էր զուգարանակոնքի եզրակը։
Twitter-ում այլ տեսանյութ էլ են հրապարակում CoronaVirusChallenge հեշթեգով։ Սակայն ոչ բոլորն են պատրաստ լիզել զուգարանքովը։ Որոշներին ավելի շատ դուր են գալիս մետրոյի բռնակները։

Աղբյուրը՝ style.nnews.am