Աշխարհ

26.03.2020 22:35


Թուրքիայում կորոնավիրուսի թեմայով «անհիմն գրառում անելու համար» 11 քաղաքացի է տուգանվել. ermenihaber

Թուրքիայում կորոնավիրուսի թեմայով «անհիմն գրառում անելու համար» 11 քաղաքացի է տուգանվել. ermenihaber

Թուրքիայի Մուղլա նահանգի Մարմարիս շրջանում ոսստիկանությունը հետաքննություն է սկսել 11 քաղաքացու դեմ, այդ թվում՝ 2 հայտնի երգչուհու, որոնք կասկածվում են սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ «անհիմն գրառումներ անելու մեջ»։

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ վերոհիշյալ անձինք ցուցմունք տալուց հետո, պատժվել են տուգանքով՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի հատկանիշներով։

Այդ երգչուհիներից մեկը՝ Յեշիմ Յըլդըզը Twitter միկրոբլոգի իր էջում կատարած գրառման մեջ նշել էր, որ Թուրքիայում համաճարակի առաջին դեպքը հաստատվել է 40-ամյա քաղաքացու մոտ, որը եկել է Ռուսաստանից։ Երգչուհին նաև գրել էր, որ ոչ ոք թող չհերքի այդ լուրը, քանի որ վարակակիրը իր հարևանի տղան է։

Նշվում է, որ իրավապահ մարմինները կորոնավիրուսի դեմ պայքարի համար ձեռնարկվող միջոցառումների շրջանակում վերահսկում են նաև սոցցանցերում կատարվող գրառումները։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը